ԱՄՆ-ի գաղափարն է Սյունիքի ճանապարհի մոնիթորինգը, որ ՀՀ-ն դեմքը պահի, իբր սուվերենություն չի զիջում

Опубликовано: 01 Январь 1970
на канале: 24TV
3,860
45

Մոլորություն է, թե ուղիղ երկխոսությունը շահավետ կարող է լինել Հայաստանի համար, Հայաստանը և Ադրբեջանը տարբեր քաշային կատեգորիաներում են, ինչն ավելի հավանական է դարձնում այն, որ Բաքուն կպարտադրի իր մոտեցումները, առանց միջնորդի երկխոսությունը մեծ ռիսկեր է պարունակում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Քաղաքագետի կարծիքով, ուժային կենտրոնները, որոնք պայքարում են Կովկասի ստատուս քվոյի շուրջ, անուղղակի միջնորդություն կունենան սահմանազատման հարցում։ «ԱՄՆ-ի գաղափարն է, որ Սյունիքի ճանապարհը միջազգային մոնիթորինգի խումբ վերահսկի։ Այս ամենը խմորվել է 2022-ի հուլիսին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ասել էր, որ Նահանգները ՀՀ-ին ու Ադրբեջանին առաջարկներ ունեն։ Կարծում եմ, որ առաջարկը մասնավոր կազմակերպության միջոցով մոնիթորինգի իրականացումն էր։ ԱՄՆ-ի համոզմամբ, այս լուծմամբ ՀՀ-ն մի կողմից իր դեմքը կպահի, կասի՝ սուվերենության զիջում չկա, քանի որ մասնավոր ընկերություն է, Ադրբեջանն ու Թուրքիան էլ՝ կբավարարվեն»,-ընդգծեց Բադալյանը։
#ՀերմինեՄիքայելյան#24TV#ՀակոբԲադալյան#Հարցազրույց#ուղիղերկխոսությունԲաքվիհետ#Սահմանազատում
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
Facebook: https://www.facebook.com/profile.php?...
Facebook:   / 24news.am  
Telegram: https://t.me/twentyfournews
TikTok   / 24newsarmenia  
Instagram:   / 24news.am  


© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:

Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: [email protected]
Tel. +374 41 240060

Գովազդի համար զանգահարել +374 41 240060

#24News #24TV #Լուրեր