FACEBOOK / hay-yerk-109
INSTAGRAM / hay.yerk
Մի երկիր մի ազգ մի հայրենիք
Մի արիւն մի սիրտ մի ընտանիք
Վառ ճրաք ամէն մի հայի տան
Իմ Արցախ իմ հող ու ջուր իմ Հայաստան
Դարերով այս հողն է մեզ սերել
Լոյս աշխարհ մի մայր է մեզ բերել
Դու ամէն հայի համար դարձել էիր ապաստան
Իմ Արցախ իմ հող ու ջուր իմ Հայաստան
Նորից մեր շուրջ պայթող արկեր
Կողքիս բազում հերոս ընկեր
Դավաճան խենթին սպասում է դատ ու դատաստան
Իմ Արցախ իմ հող ու ջուր իմ Հայաստան
Մի բռունցք, մի կամք լեզու ու գիր
Մի հաւատք ու մի ճակատագիր
Տաք անկիւ ամէն մի հայի տան
Իմ Արցախ իմ հող ու ջուր իմ Հայաստան
Այս հողին արիւնն է մեզ դաջել
Այս հողին խաչով ենք սերտաճել
Կ'դարձնենք նորից այն անառիկ հզոր ոստան
Իմ Արցախ իմ հող ու ջուր իմ Հայաստան
Կանգնիր ոտքի իմ լաւ ընկեր
Փրկենք չարից յոյսերը մեր
Թող Աստուած նորից դարձնի երկիրս բուռաստան
Իմ Արցախ իմ հող ու ջուր իմ Հայաստան
Իմ Արցախ իմ հող ու ջուր իմ Հայաստան
Չի լինի էլ ոչ մի պարտութիւն
Սուտ խոսքեր ու կեղծ հպարտութիւն
Չեն վառուի պատերը հայի տան
Իմ Արցախ իմ հող ու ջուր իմ Հայաստան
Միասին այսօր եւ այսուհետ
Միասին մենք չենք նայելու հետ
Մեզ համար լեռներն են մեր եւ կեանք եւ ապաստան
Իմ Արցախ իմ հող ու ջուր իմ Հայաստան
Կանգնենք իրար կողքի ամուր
Հայրեր, որդիք, եղբայր ու քոյր
Կ'ստանայ հայի տականքը դատ ու դատաստան
Իմ Արցախ իմ հող ու ջուր իմ Հայաստան
Իմ Արցախ իմ հող ու ջուր իմ Հայաստան
ՀԱՅԱՍՏԱՆ
Կանգնենք իրար կողքի ամուր
Հայրեր, որդիք, եղբայր ու քոյր
Կդարձնենք նորից մեր հզոր ոստան
Իմ Արցախ իմ հող ու ջուր իմ Հայաստան
Իմ Արցախ իմ հող ու ջուր իմ Հայաստան
Իմ Արցախ իմ հող ու ջուր իմ Հայաստան